Մինսկում օգոստոսից ի վեր առաջին անգամ բողոքի երթ չի կազմակերպվել Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ, հաղորդում է Nexta տելեգրամ-ալիքը: Միևնույն ժամանակ, քաղաքի ծայրամասերում տեղի բնակիչներն իրենք են դուրս եկել տներից և մի քանի շարասյունով անցել փողոցներով՝ վանկարկելով ընդդիմության կարգախոսները:
Դատելով ցանցում ականատեսների կողմից հրապարակված բազմաթիվ տեսանյութերից՝ Մինսկի տարբեր թաղամասերում մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ցուցարարներ են եղել: Ձերբակալությունների մասին հաղորդումներ չեն եղել, ինչը նույնպես առաջին անգամ է զանգվածային ակցիաների սկզբից ի վեր:
