Իզմիրի դատախազությունը նախկին և ներկա 304 զինվորականի ձերբակալման հրաման է տվել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Վերջինս մեղադրվում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, փոխանցում է Anadolu գործակալությունը՝ նշելով, որ վերոնշյալ 304-ից 295-ը հանդիսանում են գործող զինվորականներ։
Օպերացիան իրականացվում է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել է։
Նշենք, որ Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ։ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
Աղբյուր՝ shantnews.am
