Պետերբուրգում փոթորիկը 161 ծառ Է տապալել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

 Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել Է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քամու պոռթկումները, որոնք հասնում Էին վայրկյանում 20 մետր, 161 ծառ են տապալել քաղաքի անցանելի մասում եւ մայթերին: Ծառերի մեծ մասը՝ 114 հատ, ընկել Է հյուսիսային մայրաքաղաքի Պրիմորսկի շրջանում, ասվում Է հաղորդագրության մեջ: Ճանապարհներն արդեն մաքրվել են:

Ջուրը ողողել Է Վիբորգի եւ Ուշակովի առափնյակների, Պրիմորսկի պողոտայի անցանելի մասերը եւ Ալեքսանդր Մատրոսովի փողոցները՝ Պավլովսկում: Մայիսի 18-ի երեկոյան Պետերբուրգում փոթորիկ Է մոլեգնել: Տուժել Է չորս մարդ: Տարածաշրջանի օդերեւութաբանները նման եղանակ են կանխատեսում նաեւ մայիսի 19-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այլ Գրառումներ