Անտարկտիդայում անջատվել է աշխարհում ամենամեծ այսբերգը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Անտարկտիդայի արեւմուտքում վիթխարի այսբերգ Է անջատվել Ռոննե շելֆային սառցադաշտից՝ Ուեդելի ծովում: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ)։

«Այսբերգի մակերեսը, որն ստացել Է A-76 նշանակումը, կազմում Է շուրջ 4 320 քառակուսի կիլոմետր, ինչն այժմ դրան դարձնում Է ամենամեծն աշխարհում: Սառցասարն ունի շուրջ 170 կիլոմետր երկարրություն եւ 25 կիլոմետր լայնություն: Չափերով այն փոքր-ինչ գերազանցում Է Իսպանիայի Մալյորկա կղզուն»,- ասված Է ԵՏԳ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Այսբերգը հայտնաբերվել Է Բրիտանիայի անտարկտիկական ծառայության կողմից վերջերս ստացված լուսանկարներով, որոնք արվել են Երկիր մոլորակի դիտարկման Sentinel-1 եվրոպական արբանյակի միջոցով: Գործակալության տվյալներով՝ նախորդ ռեկորդը պատկանում Էր 3 880 քառակուսի կիլոմետր մակերեսով A-32A այսբերգին, որը գտնվում Է նույնպես Ուեդելի ծովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այլ Գրառումներ