Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արեւելյան Երուսաղեմում իրավիճակի սրումը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակըԱրևելյան Երուսաղեմում։ Առաջնորդները հայտնել են իրենց լուրջ անհանգստությունը բախումների և սպանվածների աճի վերաբերյալ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի ունեցավ կարծիքների առարկայական փոխանակում` կապված Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրման հետ: Լուրջ մտահոգություն հայտնվեց շարունակվող բախումների, սպանվածների և վիրավորների թվի աճի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերին կոչ են անում թոթափել լարվածությունը և խաղաղ ճանապարհով լուծել առաջացած խնդիրները», — ասված է հայտարարության մեջ: 

Այլ Գրառումներ