Լեդի Գագայի շների հինգ առեւանգիչներին ձերբակալել են մահափորձի համար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել եւ ձերբակալել Է փոփ-երգչուհի Լեդի Գագայի շների առեւանման եւ երգչուհու օգնականի վրա մահափորձի մեջ կասկածվողներին:

Այդ մասին հաղորդել Է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:

Ընթացիկ տարվա փետրվարի քսանհինգին անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են Ռայան Ֆիշերի վրա, որն զբոսնելու Էր հանել աստղի ֆրանսիական երեք բուլդոգներին: Դրանից հետո չարագործներն առեւանգել են երկու շներին, երրորդին հաջողվել Է փախչել, հիշեցնում Է Life-ը:

Լեդի Գագայի օգնականը ողջ Է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ռայան Ֆիշերի մահափորձի գործով մեղադրանքներ են առաջադրվել 18-ամյա Ջեյմս Ջեքսոնին, 27-ամյա Լաֆայեթ Ուեյլիին եւ 19-ամյա Ջեյլին Ուայսթին: Ոստիկանությունը նաեւ այն կարծիքին Է, որ կասկածյալի 40-ամյա հայրը՝ Հարոլդը, եւ 50-ամյա Ջենիֆեր Մաքբրայդը, որը շներին վերադարձրել Է 500 հազար դոլար վարձահատուցման դիմաց, նույնպես մասնակից են հանցագործության կատարմանը:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Լեդի Գագայի շների որոնումներին միացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Այլ Գրառումներ