Ավտովթար Գեղարքունիքում. ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ապրիլի 29-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 38-ամյա ուղևոր Վախթանգ Հայրապետյանը մահացել է, իսկ 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այլ Գրառումներ