Արարատում թթենու հսկայական ճյուղը ընկել է ավտոմեքենայի վրա․ գյուղացիները մասնատել են ծառը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։35-ի սահմանում Ավշար գյուղի Չարենցի փողոցում՝ թիվ 16 տան դիմաց, հաստաբուն թթենու ճյուղի մի հատված պոկվել և ընկել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, գրում է shamshayan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները գյուղացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ծառը և ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Ճանապարհային ոստիկանները նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են, որպեսզի փրկարարները կատարեն իրենց աշխատանքը։ 

Դեպքի փաստով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Սիամանթո Խուդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նույն տան բնակիչ Մայիս Բաբոյանին։

Այլ Գրառումներ