Երևանում բախվել են Տավուշի ճանշինի փոխտնօրենի «Range Rover»-ն ու բուքմեյքերի «Infiniti»-ն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմանում Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած՝ «Infiniti» մակնիշի և Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Ադամյանի վարած՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com–ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով «Range»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Դոմուս» խանութի պատին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ վարորդներից Ս. Մկրտչյանն աշխատում է «Բեթ Քոնստրակտ» ՍՊԸ-ում՝ որպես բուքմեյքեր, իսկ Ա. Ադամյանը՝ «Տավուշի Ճանշին»-ում՝ որպես փոխտնօրեն։

Այլ Գրառումներ