Գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է այրվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մայիսի 16-ին՝ ժամը 03:18-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել` 04:00-ին: Ավտոմեքենան այրվել է։

Այլ Գրառումներ