ԱՄՆ պատրաստվում է Թալիբանի հնարավոր հարձակումներին իր զորքերի եւ կոալիցիոն ուժերի վրա Աֆղանստանում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Պենտագոնը պատրաստվում է Թալիբանի հնարավոր հարձակումներին ԱՄՆ զորքերի եւ կոալիցիոն ուժերի վրա Աֆղանստանից դուրս գալու գործընթացում, ինչը բարդացնում է Ամերիկայի ամենաերկար պատերազմի դադարեցման հեռանկարները, հայտնում է AP-ն:

«Մենք պետք է ենթադրենք, որ այդ (զորքերի) դուրսբերումը դիմադրության կբախվի»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին` բացատրելով, թե ինչու է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը որոշում կայացրել ավիակիրը պահել Մերձավոր Արեւելքում եւ, որպես նախազգուշական միջոց, առնվազն չորս B-52 ռմբակոծիչ տեղակայել տարածաշրջանում: «Մեր կողմից անպատասխանատու կլիներ ենթադրել, որ այդ ուժերի կրճատումը եւ դուրսբերումը` ինչպես ամերիկյան, այնպես էլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, թալիբների հարձակման չի ենթարկվի»,- հավելել է Քիրբին:

Շտաբի միացյալ պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ դուրսբերումը «դժվար եւ ռիսկային»:

Հիշեցնենք, որ Թալիբանի եւ Թրամփի վարչակազմի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն, ամերիկյան եւ այլ օտարերկրյա ուժերը պետք է լքեին Աֆղանստանը մինչեւ մայիսի 1-ը:

Այս համաձայնագրի շրջանակներում թալիբները դադարեցրին հարձակումներն ամերիկյան զորքերի վրա, սակայն հայտարարեցին, որ համաձայնագրի խախտում կհամարեն, եթե մինչ այդ օրը զորքերը դուրս չբերվեն: Նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ զորքերը դուրս կբերվեն մինչեւ սեպտեմեբրի 11-ը:

Այլ Գրառումներ