Երևանում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայո ւթյան գեներալ-լեյտենանտի աղջկա դին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբերել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:

Աղբյուրի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Այլ Գրառումներ