ԱՄԷ-ն արտասահմանցիներին թույլ կտա քաղաքացիություն ստանալ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արաբական Միացյալ Էմիրությունները կդառնա առաջին երկիրը Պարսից ծոցում, որը արտասահմանցիներին թույլ կտա քաղաքացիություն ստանալ: Այս մասին գրում է պետական WAM լրատվական գործակալությունը:

Քաղաքացիության կարող են հավակնել ներդրողները, բժիշկները, գյուտարարները, գիտնականները, մտավորականները, արվեստի գործիչները և նրանց ընտանիքների անդամները: Հայտերը կուսումնասիրեն կառավարությունն ու գործադիր իշխանության տեղական մարմինները:

«Նոր որոշումը ուղղված է տաղանդավոր մարդկանց ներգրավմանը, որոնք կնպաստեն մեր զարգացմանը»,- մեջբերվում է ԱՄԷ-ի վարչապետի՝ Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի խոսքերը:

Մասնագիտությունների համար պահանջները տարբեր են, բայց, որպես ընդհանուր կանոն, թեկնածուն պետք է ունենա առնվազն 10 տարվա փորձ և ԱՄԷ հեղինակավոր գործիչների երաշխավորագիր:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ