Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դեպքը պատահել է երկրի հյուսիսարևմտյան Յալովա քաղաքում: Յալովայի Բաղլարբաշ թաղամասի՝ ալևիներին պատկանող 5 տների պատերին անհայտ անձիք թողել են «X» նշանն ու «Alevi» գրությունը,- տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գրությունը հայտնաբերած ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ սկսել է հետաքննություն: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:

Հաջի Բեքթաշ Վելի անատոլիական մշակույթի հիմնադրամի Յալովայի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Դեմիրը միջադեպի առթիվ մտահոգություններ է հայտնել և հավելել․
«Հանրության նյարդաթելերի հետ են խաղում։ Մենք դեմ ենք ալիևիներին սադրող այս խտրականությանը։ Հետևելու ենք այս գործընթացին»։
