Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  46 մարդ է մահացել: Այս մասին  հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով ինդոնեզական Tempo-ն:Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և 637 վիրավորի մասին:Ինդոնեզիայի Արևմտյան Սուլաբեսի նահանգի ղեկավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել: Աղետի հետևանքները վերացնելու համար հատկացվել է 4 մլրդ ինդոնեզական ռուփի, որը համարժեք է 284 հազ դոլարին:Աղետի գոտի են ուղարկվել վրաններ, ծածկոցներ, դիմակներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:Արևմտյան  Սուլավեսի նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ :15 հազար մարդ մնացել է անօթևան:

Այլ Գրառումներ