Իրաքի դատարանը Սոլեյմանիի սպանության համար Թրամփին ձերբակալելու հրամանագիր է տվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Բաղդադի քննչական դատարանի դատավորը, որին հանձնարարված էր հետաքննել Իրանի զինված ուժերի առաջնորդ Քասեմ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանությունը,  ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրամանագիր է տվել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

Դիտավորյալ սպանության մեղադրանքով կալանքի հրաման է արձակվել, ինչի համար մահապատիժ է սպառնում:

Սոլեյմանին ու Ալ-Մուհանդիսը սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի արդյունքում:

Այլ Գրառումներ