«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը բրիտանական իշխանություններին ուղղված կոչ է տարածել, որում ողջունում է WikiLeaks-ի հիմնադիր, ներկայումս Բելմարշի բանտում գտնվող Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հայցի մերժումը, ինչպես նաև կոչ է արել հնարավորինս շուտ ազատել նրան:
«Մենք ողջունում ենք Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հայցը մերժած բրիտանական դատարանի որոշումը … Ցավում ենք, որ դատարանը լիովին հանդես չեկավ մամուլի ազատության և լրագրության պաշտպանության օգտին … և մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան», – ասվում է փաստաթղթում:
