Փարիզի մերձակայքում վանդալները 67 գերեզմանների տապանաքարերի վրա սվաստիկա են նկարել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆոնտենբլո քաղաքում, որը գտնվում է Փարիզից 60 կմ հեռավորության վրա, անհայտ անձինք պղծել են 67 գերեզման՝ տապանաքարերի վրա սվաստիկա նկարելով: Նկատելի էր, որ վանդալները չեն դիպել մոտակա հրեական գերեզմանատանը:

Քաղաքի ղեկավարի խոսքով՝ միջադեպը «անհավատալի բռնության գործողություն է», նա իրավապահ մարմիններին կոչ է արել գտնել հանցագործներին:

Այլ Գրառումներ