Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան գրոհայինների ներթափանցման համար․ Լավրով. ՏԱՍՍ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանն ու Թուրքիան համերաշխ են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան գրոհայինների ներթափանցման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այս տարածաշրջանում օտարերկրյա վարձկաններ ներթափանցելու փորձերի համար: Այստեղ մենք միանգամայն նույն դիրքորոշումն ունենք մեր թուրք գործընկերների հետ», – հայտարարել է Լավրովը։

Այլ Գրառումներ