Թուրքիայում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանի ժամանակով ժամը 8։37-ին Թուրքիայի արևելքում գտնվող Էլազիգ քաղաքի տարածքում, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ նախնական տվյալներով, երկրաշարժի գոտում զոհեր կամ ավերածություններ չկան: Հնարավոր վնասի գնահատումը շարունակվում է:

Աղբյուր՝ iravaban.net

Այլ Գրառումներ