ԱՄՆ Իլինոյս նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ Իլինոյս նահանգում երեք մարդ սպանվել է բոուլինգի սրահում, ևս երեքը վիրավորվել են: Այս ամենը զվարճանքի հաստատությունում փոխհրաձգության հետևանք է: Դեպքը տեղի է ունեցել Ռոքֆորդ քաղաքում:

Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել հրաձգության մասնակից մեկ անձի: Արդյոք կրակողը ինքն է, թե պարզապես նրա ծանոթը, դեռ չի հաղորդվում:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ