Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչական փորձ է կանխել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Տամբովում ահաբեկչական գործողություն են կանխել, որի արդյունքում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 17-ամյա դեռահասը։ Այս մասին հաղոդագրություն է տարածել ՌԴ ԱԴԾ-ն։

Բերման ենթարկվածը Ռուսաստանի քաղաքացի է՝ ծնված 2003 թվականին։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել են ռումբի պատրաստման համար նախատեսված պայթուցիկ նյութեր, նաեւ ռումբի պատրաստման ինտերնետ-հրահաններ։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ դեռահասը պայթուցիկ սարք է հավաքել՝ կիրառելով համացանցում հրապարակված հրահանգները։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման փաստով։ Լուծվում է խափանման միջոց ընտրելու հարցը։

Այլ Գրառումներ