Պակիստանի հեռահաղորդակցուղիների վարչությունը դեկտեմբերի 25-ին նախազգուշացում Է արել Google ընկերությանը եւ Wikipedia առցանց հանրագիտարանին աստվածանարգության տարածման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մեդիակարգավորիչի մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 25-ին զետեղվել Է Twitter-ի՝ նրա Էջում:
Վարչությունը ճշտել Է, որ Google-ի նկատմամբ այս քայլի պատճառը «գանգատներ են որոնման՝ մոլորության մեջ գցող արդյունքներից», ներառյալ «սուրբ Ղուրանի՝ ոչ ճշմարիտ վարակծի» հրամցումը:
Վարչությունը « Google-ից պահանջել Է «անհապաղ վերացնել անօրինական կոնտենտը»:
Wikipedia-ի նկատմամբ գանգատներ են ստացվել Մուհամեդ մարգարեի «ծաղրանկարների զետեղման» առիթով: Ռեսուրսի ղեկավարությանը կարգադրված Է վերացնել «աստվածանարգ կոնտենտը քրեական հետապնդումից խուսափելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
