Ուկրաինայի և Թուրքիայի միջև ԱԹՍ-ների և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր են կնքվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքիան և Ուկրաինան հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ