«Դեկտեմբերի 15-ից մենք կվերսկսենք պարետային ժամը»․ Կաստեքսը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկրում դեկտեմբերի 15-ից պարետային ժամ կսահմանվի, հայտնում է BFMTV-ն:

Ինչպես նշվում է, այն կգործի տեղական ժամանակով 20.00-ից հետո:

«Դեկտեմբերի 15-ից մենք կվերսկսենք պարետային ժամը»,- ասել է Կաստեքսը:

Նա հաղորդել է, որ պարետային ժամը կգործի նաև դեկտեմբերի 31-ին:

Նյութի աղբյուրը ՝ lurer.com

Այլ Գրառումներ