Յուրաքանչյուր 4-րդը ցանկանում է` երկիրը «մասնատվի»

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Soir Mag» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Բելգիայում ֆլամանդացիների 28%-ը, վալոնների 18%-ը և Բրյուսելի բնակիչների 17%-ը հանդես են գալիս երկիրն ըստ տարածաշրջանների բաժանելու օգտին։

Հարցմանը մասնակցածների գրեթե կեսը համոզված է, որ ապագայում դժվար կլինի երկիրը միասնական պահել։

Հարցվածների 48%-ն իր հերթին կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը՝ իշխանությունը միավորների միջև և ֆեդերալ մակարդակով բաժանելու պայմանով։

Հիշեցնենք, որ Բելգիան բաժանված է երեք տարածաշրջանների՝ Ֆլամանդական տարածաշրջան, Վալոնական տարածաշրջան և մայրաքաղաք Բրյուսելի շրջան։ Առաջին երկուսն իրենց հերթին բաժանված են հինգական պրովինցիաների։

Այլ Գրառումներ