Հունաստանը սկսել է զինվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունաստանը մտադիր է համալրել իր սպառազինությունը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայից Dassault Rafale 18 բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերմանը: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net կայքը:

Աթենքը ցանկանում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու չորս նոր ֆրեգատ:  Այս տեսակի ևս չորս նավե, որոնք արտադրվում են Գերմանիայում, արդիականացում կանցնեն: Բացի այդ, 5 տարվա ընթացքում Հունաստանի զինված ուժերի շարքերը կավելանան 15,000 նորակոչիկներով:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին ողջունել է Աթենքի մտադրությունը: Սա եվրոպական պետության կողմից Dassault Rafale կործանիչների առաջին գնումն է:

Նյութի աղբյուրը՝ Թերթ

Այլ Գրառումներ