Օրերս Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են սրել Միջերկրական ծովում տիրող լարվածությունը: Եվրամիությունը նաև Թուրքիայից պահանջել է բանակցությունների միջոցով լուծել հարցերը:
Եվրահանձանժողովը ԵՄ-ի բոլոր անդամների մտահոգությունն է հայտնել Թուրքիայի վերջերս կատարած քայլերի վերաբերյալ` հայտարարելով, որ եթե Անակարայի հետ բանակցություններն արդյունքի չհասնեն, այս միության անդամներն անշուշտ պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Միջերկրական ծովում լարվածությունը սրվել է Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի կողմից տարածաշրջանում գազի արդյունահանման և հորատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների պատճառով:
Հատկանշական է նաև, որ խնդրի կարգավորման ուղղությամբ Թուրքիան ոչ միայն հակված չէ բանակցային խաղաղ կարգավորմանը, այլ նաև դրսևորում է ապակառուցողական վարքագիծ:
