Փարիզում պղծվել է Կոմիտասի արձանը։ Այս առթիվ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։
