ԱՄՆ-ն պատրաստվում է ստեղծել նոր հրթիռներ և դիմակայել «ռուսական ագրեսիային»

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեև ունեցած իր ելույթում հայտարարել է միջին և փոքր հեռահարության հրթիռներ ստեղծելու ԱՄՆ մտադրության մասին:

Նա իր ելույթում ասել է. «Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել Է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել Է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»:

Սակայն, պետք է նշել, որ տվյալ դեպքում խոսքը գնում է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագրի մասին, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:

Հարկ է ընդգծել նաև, որ Ռուսաստանի հետ կնքված վերոնշյալ պայմանագիրը միակը չէ, որից դուրս է եկել Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի պաշտոնավարման ընթացքում:

Այլ Գրառումներ