ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ թիվ 2231 բանաձևի շրջանակում պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջը:
ԱԽ անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ Միացյալ Նահանգները նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ծանուցել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մտադրության մաին՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմք է ծառայում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ 2015թ-ին կնքված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) պահանջների խախտումները Իրանի կողմից:
Ռուսաստանի ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտադրությունները բացարձակապես անհիմն են և չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմքեր:
Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի, քանի որ ինքը ևս դուրս է եկել միջուկային գործարքից 2018թ.-ին:
