Ճապոնիայի հանրային NHK հեռուստաընկերությունը հայտնել է, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է լքել պաշտոնը։ Նշվում է, որ նա նման որոշում է ընդունել առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նրա մոտ առկա է խոցային կոլիտ։ Վերջին շրջանում նա երկու անգամ հայտնվել է հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ Աբեն Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն է։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ անգամ՝ 2012 թվականից։ Առաջին անգամ կառավարության ղեկավարի պաշտոնում եղել է 2006-2007 թթ․։ Նշվում է, որ 65-ամյա Աբեն երկրի ամենաերիտասարդ առաջնորդն է։
