ԱՄՆ-ը սանկցիոն քաղաքականությունը նոր թափ է առնում. Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի դեմ:Այս անգամ ամերիկյան սանկցիոն քաղաքականության համար թիրախ է հանդիսացել սիրիական քաղաքական էլիտան:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ևս 6 սիրիացիների, այդ թվում Սիրիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, իշխող ԲԱԱՍ կուսակցության ղեկավարության և ռազմական հրամանատարության նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խոչընդոտում են Սիրիայում կրակի դադարեցմանը և քաղաքական գործընթացի առաջմղմանը։
Պոմպեոյի հավաստմամբ՝ պատժամիջոցների սահմանումը Կեսարի օրենքի շրջանակներում շարունակական է լինելու։
