Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր կազմակերպված արտահերթ գագաթնաժողովի ժամանակ չեն ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները։ Նա Մինսկին կոչ է արել խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ճգնաժամը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ընտրախախտումների մասնակիցների և խաղաղ բնակիչների դեմ գործադրված բռնության պատասխանատուների նկատմամբ։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Բելառուսի ժողովրդին աջակցելու նպատակով 53 միլիոն եվրոյի տրամադրման մասին։
