Մահացել է Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը:

Նա մահացել է երեկ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:

Այս մասին նախագահ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Ծանրացած սրտով ես կիսվում են այն լուրով, որ իմ հրաշալի եղբայրը՝ Ռոբերտը, այս գիշեր լքեց մեզ: Նա ոչ միայն իմ եղբայրն էր, այլև լավագույն ընկերս: Ես նրան շատ կկարոտեմ, բայց մենք կրկին կհանդիպենք: Նրա հիշատակը հավերժ կապրի իմ սրտում: Ռոբերտ, ես քեզ սիրում եմ: Հանգչիր խաղաղությամբ»:

Նախագահը ուրբաթ երեկոյան այցելել էր եղբորը հիվանդանոցում այն բանից հետո, երբ Սպիտակ տան աշխատակիցները նրան հայտնել էին, որ եղբոր առողջական վիճակը լրջորեն վատթարացել է:

Դեպքի առիթով այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Թրամփը Միացյալ Նահանգների խոշորագույն բիզնեսմեններից էր:

Այլ Գրառումներ