ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Իրանի հանդեպ զենքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ-ի բանաձևը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ-ը պարտվեց՝ փորձելով հասնել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարացման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը Fox News-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից աջակցության բացակայությունը հիասթափեցնում է, սակայն չի զարմացնում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը՝ Իրանի հանդեպ զենքի 13-ամյա էմբարգոյի երկարաձգման մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ ՄԱԿ-ին չհաջողվեց պահպանել խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու հանձնառությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի իր ջանքերը։

Նյութի աղբյուրը՝ shantnews.am

Այլ Գրառումներ