Լիտվան թույլ կտա բելառուսներին մուտք գործել երկիր:
Լիտվան հայտարարել է, որ վերացնում է կորոնավիրուսով պայմանավորված մուտքի սահմանափակումները Բելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են երկիր մտնել «հումանիտար նպատակներով»։
Լիտվայի Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է բելառուսներին ներառել այն քաղաքացիների շարքում, ովքեր չեն ենթարկվում կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված արգելքներին՝ պայմանավորված հարևան երկրում ընթացող ներքաղաքական զարգացումներով։
