Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրույունները կարգավորում են դիվանագիտական հարաբերությունները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և հետագա ամրապնդման մասին:

Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զաիդը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջ տալ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների հետագա անեքսիային:

ԱՄԷ-ն և Իսրայելը նաև պայմանավորվել են համագործակցության և երկկողմ հարաբերությունների հաստատման ճանապարհային քարտեզ ստեղծելու մասին»:

Այս հայտարարությունից հետո ԱՄԷ-ում Պաղեստինի դեսպանը հետ է կանչվել և պաղեստինյան կողմը ԱՄԷ-ին մեղադրում է դավաճանության մեջ:

Այլ Գրառումներ