Օգոստոսի 11-ին, Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով սպանվել է Իրաքի զինված ուժերի սահմանապահ ծառայության 2 սպա։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինվորականներն այդ պահին հանդիպում էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների հետ, թիրախավորվել է հյուսիսային Էրբիլ նահանգի մոտակայքում, ինչի մասին տեղեկություններ է հայտնում Իրաքի քրդական Rudaw լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ զինվորականներին տեղափոխող մեքենայի վարորդը ևս սպանվել է, կան նաև վիրավորներ։
Իրաքի վարչապետի գրասենյակի անվտանգության մեդիա կենտրոնը տեղեկացնում է, որ սպանվածները Իրաքի սահմանային անվտանգության ուժերի 2-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մոհամմեդ Ռուշդին և 3-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Զուբաիր Հալին են։
Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ ռազմագործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։
Նկարը՝ razm.info
