Ֆրանսիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Ըստ Reuters գործակալության տեղեկությունների` առաջիկա օրերին Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի ևս մեկ ռազմանավ և երկու կործանիչ։
Փարիզը այս քայլին է դիմում՝ Միջերկրական ծովում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությանն ի պատասխան։ Օրերս Անկարան հայտարարել էր Միջերկրական ծովի՝ էներգակիրներով հարուստ հատվածում երկրաբանական հետախուզության վերսկսման, ինչպես նաև երկօրյա զորավարժություններ անցկացնելու մասին։
Հիշեցնենք նաև, որ ռազմական համագործակցության ոլորտում ևս Թուրքիան խնդիրներ ունի իր դաշնակիցների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների հետ:
