Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային:
Կոնգրեսի 4 անդամների՝ Ջիմ Ռիշի, Մայք Մքքոլի, Էլիոտ Էնջելի, Բոբ Մենդերեսի նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային՝ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքի պատճառով։
Դեռ պարզ չէ, թե օրենսդրական այս նախաձեռնությամբ ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել Թուրքիայի հետ: Հիշատակվում է առնվազն երկու խոշոր գործարքի մասին։ Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք թուրքական արտադրության ռազմական ուղղաթիռների վերաբերյալ 1,5 միլիարդ դոլարի արժողությամբ գործարքը։
Վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, որի պատճառով Թուրքիան նաև դուրս է մնացել F-35 համատեղ հարվածային կործանիչների ծրագրից։
