ԵՄ-ն միջնորդություն է առաջարկում Բելառուսում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հանդես են եկել Բելառուսում ազգային խորհուրդ ստեղծելու առաջարկով՝ երկրի կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը խթանելու նպատակով: Առաջարկն ընդունելու դեպքում, ակնկալվում է, որ Բելառուսի կառավարությունը կդադարեցնի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը և ազատ կարձակի ձերբակալվածներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին նախագահի թեկնածու Տիխանովսկայան բողոք է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։ Օգոստոսի 11-ին հայտնի է դարձել, որ նա լքել է Բելառուսը և գտնվում է Լիտվայում։

Այլ Գրառումներ