ԱՄՆ-ն դիտարկում է Մինսկի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հնարավորությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դիտարկում են Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

Չեխիայում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պոմպեոն ասել է, որ նրանք անհանգստացած են Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններով և խորապես հիասթափված են, որ դրանք չեն եղել ավելի ազատ և արդար:

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն աշխատելու է եվրոպական գործընկերների հետ՝ համապատասխան արձագանք մշակելու ուղղությամբ և չի բացառել նաև Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հավանականությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներով:

Այլ Գրառումներ