Եվրոպական շատ երկրներ կրկին վերադառնում են կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումների խստացմանը։
Մասնավորապես՝
-Գերմանիան ներդրել է ռիսկային գոտիներից ժամանողների պարտադիր թեստավորման կանոնը։
-Լեհաստանը երկրի ռիսկային գոտի համարվող ինը շրջաններում պարտադիր է դարձրել դիմակների կրումը հանրային վայրերում։
-Փարիզում պարտադիր է դարձել դիմակների կրումը մարդաշատ վայրերում։
-Բրյուսելը ևս պարտադիր է դարձրել հանրային վայրերում դիմակների կրումը։
