Եվրոպական Միությունն անդամ երկրներին կոչ է անում թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները և թույլ տալ չամուսնացած զույգերին միավորվել գրեթե կես տարվա բաժանումից հետո։
Սա նաև վերաբերում է հատկապես ոչ ԵՄ երկրների (ինչպես օրինակ ԱՄՆ, ՌԴ, Բրազիլիա, ասիական, աֆրիկյան երկրներ և այլն) նկատմամբ կիրառվող ճանապարհորդական սահմանափակումներին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում այս խնդրի մասին ակտիվորեն բարձրաձայնվում էր սոցիալական կայքերում՝ LoveIs NotTourism կամ ՍերըԶբոսաշրջությունըՉէ կարգախոսի ներքո։
