Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը:
Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ:
Բելառուսի ԿՀԸ-ի նախագահ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրություններին մասնակցել է 5.790.000 մարդ, մասնակցությունը կազմել է 84.23%:
Ձայների մեծ տարբերությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ստացել է քվեների 9.9%-ը: Նրան հաջորդում են Աննա Կոնոպացկայան ձայների 1.68%-ով, Անդրեյ Դմիտրիևը՝ 1.04%-ով և Սերգեյ Չերեչենը՝ 1.13%-ով: Բոլորին դեմ է արտահայտվել ընտրողների 6.02%-ը:
Նշենք, որ Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում իրավիճակը լարված է. ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ դուրս են եկել փողոց: Ցուցարարներին ցրելու համար ուժայինները լուսաձայնային նռնակներ են օգտագործել և արցունքաբեր գազ արձակել:
Նյութի աղբյուր՝ radiosputnik.ru
