Անցկացվել է տեսակոնֆերանս աշխարհի 15 երկրների առաջնորդների մասնակցությամբ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Համաշխարհային լիդերները որոշել են 250 միլիոն եվրո հատկացնել Լիբանանի բնակչությանը՝ աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով։

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել աշխարհի 15 երկրների առաջնորդների տեսակոնֆերանսը, որը նախաձեռնվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Դրան հաջորդած համատեղ հայտարարությամբ առաջնորնդերը նշել են, որ պատրաստակամ են ֆինանսական օգնություն հատկացնել Լիբանանի ժողովրդին։

Ավելի ուշ Մակրոնի գրասենյակը տեղեկացրել է, որ օգնության չափը հասնելու է 252․7 միլիոն եվրոյի՝ ներառյալ Ֆրանսիայի կողմից հատկացված 30 միլիոն եվրոն։

Հատկանշական է, որ առաջնորդների համատեղ հայտարարության մեջ շեշտվում է այս օգնությունն ուղղակիորեն Լիբանանի ժողովրդին տրամադրելու կարևորությունը, ինչը պետք է կոորդինացվի ՄԱԿ-ի կողմից։ Սրանով առաջնորդները ևս մեկ անգամ իրենց անհանգստությունն են հայտնում Լիբանանի կառավարության «կոռումպացվածությունից»։

Այլ Գրառումներ