Թրամփն ընդդեմ չինական ընկերությունների

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ցանկացած գործարք TikTok հանրաճանաչ սոցիալական ցանցի սեփականատեր չինական ByteDance ընկերության հետ:

Իր որոշումը բացատրելիս Թրամփը նշել է, որ TikTok-ն օգտատերերի մասին տվյալներ է հավաքում, որոնք կարող են թույլ տալ հետևել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների տեղաշարժերին, ինչպես նաև տեղեկություններ հավաքել և օգտագործել դրանք շանտաժի կամ լրտեսության համար:

Ամերիկյան հետախուզական գործակալությունները մտավախություն են հայտնել, որ ծառայությունը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, կարող է օգտագործվել երկրի քաղաքացիներից անձնական տվյալների հավաքման համար:

Հատկանշական է նաև, որ Թրամփը համանման գործողություն է նախաձեռնել նաև WeChat հավելվածի նկատմամբ, որը պատկանում է չինական Tencent տեխնոլոգիական ընկերությանը:

Այլ Գրառումներ