ԼԳԲՏ համայնքի պաշտպաններն ընդդեմ նորընտիր պահպանողական նախագահի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լեհ պատգամավորները, որպես բողոքի նշան, նորընտիր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության ժամանակ «ծածանել են ԼԳԲՏԻ համայնքի դրոշը»՝ հանդես գալով դրոշի գույներով հագուստներով և համապատասխան երանգներով պաշտպանիչ դիմակներով։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուդան հայտարարել էր, որ ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների պաշտպանությունը կոմունիզմից կործանարար գաղափարախոսություն էր։ Դուդան հանդես է գալիս տարբեր քաղաքական և այլ փոքրամասնությունների պաշտպանության օգտին՝ միաժամանակ շեշտելով ընտանիքի գաղափարի պաշտպանության կարևորությունը։

Հատկանշական է նաև, որ Լեհաստանի կառավարությունը նախաձեռնել է նաև «Ստամբուլյան կոնվենցիան» դենոնսացնելու գործընթացը։

Այլ Գրառումներ