Բեյրութում զոհված հայերի թիվը հասավ հինգի

հեղինակ - admin

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է:

Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, բուժքույր Ջեսիկա Բեզջյանի , Ժակ Բարամաքյանի մահվան մասին:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: 

Նյութի աղբյուր՝ Արևելք

Այլ Գրառումներ